YouVersion Logo
Search Icon

ԹՎԵՐ 29

29
Փող հնչեցնելու օրը
(Ղևտ. 23.23-25)
1«Յոթերորդ ամսին՝ ամսվա առաջին օրը, սուրբ ժողով կլինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի գործ չանեք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։ 2Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։ 3Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մի զվարակի համար յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր. 4և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։ 5Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ. 6բացի ամսամուտի ողջակեզից և դրա հետ հացի ընծայից, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու իրենց հեղելու ընծաներից՝ ըստ իրենց կանոնի։ Կմատուցեք իբրև անուշահոտ զոհաբերություններ Տիրոջ համար։
Քավության օրվա ընծաները
(Ղևտ. 23.26-32)
7Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ձեր անձերը կխոնարհեցնեք և ոչ մի գործ չանեք։ 8Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ Դրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։ 9Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ. 10և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։ 11Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհաբերություն, բացի մեղքի քավության զոհերից, մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։
Տաղավարահարաց տոնի ընծաները
(Ղևտ. 23.33-44)
12Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։ 13Իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար կմատուցեք տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. դրանք անարատ պետք է լինեն։ 14Դրանց հետ, որպես հացի ընծա, կմատուցեք տասներեք զվարակներից ամեն մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, երկու խոյերից ամեն մեկ խոյի համար՝ երկու տասներորդ. 15և տասնչորս գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։ 16Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
17Երկրորդ օրը՝ տասներկու զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 18Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 19Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։
20Երրորդ օրը՝ տասնմեկ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 21Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 22Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
23Չորրորդ օրը՝ տասը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 24Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 25Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։ 26Հինգերորդ օրը՝ ինը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 27Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 28Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
29Վեցերորդ օրը՝ ութ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 30Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 31Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։
32Յոթերորդ օրը՝ յոթ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։ 33Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 34Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
35Ութերորդ օրը տոնախմբություն թող լինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։ 36Տիրոջ համար, իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ անարատ գառ։ 37Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։ 38Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։
39Սրանք Տիրոջը կմատուցեք ձեր տոներին, բացի ձեր ուխտերի և ձեր կամավոր ընծաների ողջակեզներից, հացի ընծաներից, հեղելու ընծաներից և խաղաղության զոհերից»։ 40Մովսեսն Իսրայելի որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն։

Currently Selected:

ԹՎԵՐ 29: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ԹՎԵՐ 29