ՀԵՍՈՒ 15
15
Հուդային հատկացված երկիրը
1Հուդայի որդիների ցեղի վիճակն ըստ իրենց տոհմերի եղավ մինչև եդովմացիների սահմանը. հարավային կողմից Սին անապատն էր՝ հարավային ծայրում։
2Նրանց հարավային սահմանն այս եղավ. Աղի ծովի ծայրից, այսինքն՝ հարավակողմը նայող ծոցից. 3հարավային կողմից դուրս է գալիս Ակրաբիմի զառիվերը, անցնում Սին, հարավային կողմից բարձրանում դեպի Կադես-Բառնեա, անցնում Եսրոն, բարձրանում դեպի Ադդար և պտույտ տալիս դեպի Կարկայի կողմը. 4ապա անցնում է Ասեմոնից և դուրս գալիս Եգիպտոսի հեղեղատը. այս սահմանը հասնում է մինչև ծով։ Սա կլինի ձեր հարավային սահմանը։
5Արևելյան սահմանը Աղի ծովն է մինչև Հորդանան գետի ծայրը։
Հյուսիսային կողմից սահմանն սկսվում է Հորդանան գետի ծայրում եղող ծոցից։ 6Այս սահմանը բարձրանում է մինչև Բեթագղա, անցնում Բեթարաբայի հյուսիսային կողմից և վեր ելնում մինչև Ռուբենի որդիների Բաանի քարը։ 7Ապա այս սահմանը Աքորի ձորից բարձրանում է Դաբիր և հյուսիսային կողմից դառնում դեպի Գաղգաղա, որը այդ ձորի հարավային կողմում գտնվող Էդոմինի զառիվերի դիմացն է։ Սահմանն անցնում է Ենսամյուսի ջրերից և հասնում Ռոգելի աղբյուրը։ 8Այս սահմանը բարձրանում է Ենոմի որդու ձորը՝ հարավային կողմից Հեբուսի մոտ, այսինքն՝ Երուսաղեմի մոտ, և ապա այս սահմանը բարձրանում է մինչև այն լեռան գագաթը, որը արևմտյան կողմից Ենոմի ձորի դիմացն է, իսկ հյուսիսային կողմից Ռափայինների ձորի ծայրին է։ 9Այս սահմանը լեռան գագաթից հասնում է մինչև Նափթովայի ջրի աղբյուրը, դուրս է գալիս Եփրոն լեռան քաղաքները և հասնում մինչև Բաաղա, այսինքն՝ Կարիաթարիմ։ 10Բաաղայից սահմանը շրջվում է արևմտյան կողմը՝ դեպի Սեիր լեռը, հյուսիսային կողմից անցնում Հարիմ լեռան մոտով, որ Քեսաղոնն է, այնտեղից իջնում է Բեթսամյուս և անցնում Թամնա։ 11Ապա այս սահմանը դուրս է գալիս Ակկարոնի մոտ՝ դեպի հյուսիս, և այս սահմանը հասնում է Սաքարոն, անցնում Բաաղա սարից, ձգվում մինչև Հաբնել և վերջանում ծովափի մեջ։ Արևմտյան սահմանը մեծ ծովի ափն է։
12Այս է ահա Հուդայի որդիների սահմանը շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։
Քաղեբը գրավում է Քեբրոնը և Դաբիրը
(Դատ. 1.11-15)
13Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների երկրի մեջ Ենակի հոր՝ Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, ինչպես որ Տերը հրամայել էր Հեսուին։ 14Քաղեբն այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին՝ Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի զավակներին։ 15Նա այնտեղից բարձրացավ գնաց Դաբիրի բնակիչների դեմ։ Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր։ 16Քաղեբն ասաց. «Ով որ Կարիաթ-Սեփերին հարվածի և գրավի այն, իմ աղջկան՝ Աքսային, կնության կտամ նրան»։ 17Քաղեբի եղբայր Կենեզի որդի Գոթոնիելը գրավեց այն, և Քաղեբն իր դուստր Աքսային նրան կնության տվեց։ 18Երբ կինը գնում էր, նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի։ Նա ցած իջավ էշի վրայից, և Քաղեբը նրան ասաց. «Ի՞նչ պատահեց քեզ»։ 19Աղջիկն ասաց. «Ինձ մի նվե՛ր#15.19 Եբր. օրհնություն։ տուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, տո՛ւր ինձ նաև ջրի աղբյուրներ»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերևի աղբյուրներն ու ներքևի աղբյուրները։
Հուդայի քաղաքները
20Այս է ահա Հուդայի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
21Եդովմի սահմանի մոտ՝ հարավային կողմում, Հուդայի որդիների ցեղի ծայրամասային քաղաքները սրանք են՝ Կաբեսեել, Եդեր, Հագուր, 22Կինա, Դեմոնա, Ադադա, 23Կադես, Հասոր, Հեթնա, 24Զիփ, Տելեմ, Բաալոթ, 25Հասոր-Ադաթա, Կարիոթ, Եսրոն, որ Հասորն է, 26Ամամ, Սամա, Մոլադա, 27Ասերգադդա, Եսեմոն, Բեթփաղեթ, 28Ասեր-Սուաղ, Բերսաբեե, Բազիոթիա, 29Բաաղա, Իյիմ, Ասեմ, 30Էլթուղաթ, Քեսիլ, Հորմա, 31Սիկելակ, Մադմաննա, Սանսաննա, 32Լաբաոթ, Սելեմ, Ային և Ռեմոն. ընդամենը քսանինը քաղաք և դրանց գյուղերը։
33Դաշտավայրում՝ Եսթավուղ, Սարաա, Ասնա, 34Զանով, Էնգանիմ, Թափուա, Ենայիմ, 35Հերիմութ, Ոդողոմ, Սոքով, Ազեկա, 36Սագարիմ, Ատիթայիմ և Գադերա (Գադերոթայիմի հետ). տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ 37Սեննան, Ադասա, Մագդաղգադ, 38Դաղաան, Մասփա, Հեկթովել, 39Լաքիս, Բազկաթ, Էգղոն, 40Քաբբոն, Լամաս, Քիթլիս, 41Գադերոթ, Բեթդագոն, Նաամա և Մակեդա. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։ 42Լեբնա, Եթեր, Ասան, 43Հեփթա, Ասնա, Նեսիբ, 44Կեիլա, Աքեզիբ և Մարեսա. ինը քաղաք և դրանց գյուղերը։ 45Ակկարոնն իր գյուղաքաղաքներով և գյուղերով. 46Ակկարոնից մինչև ծովը՝ Ասեդոթի մոտ, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով. 47Ասեդոթն իր գյուղաքաղաքներով և գյուղերով. Գազան իր գյուղաքաղաքներով և գյուղերով մինչև Եգիպտոսի հեղեղատն ու մեծ ծովը, որը սահմանն է։
48Լեռնավայրի վրա՝ Սամիր, Հաթիր, Սոքով, 49Դաննա, Կարիաթ-Սաննա, այսինքն՝ Դաբիր, 50Անաբ, Եսթեմով, Անիմ, 51Գոսոմ, Քողոն և Գեղոն. տասնմեկ քաղաք և դրանց գյուղերը։ 52Երեբ, Դումա, Եսան, 53Հանում, Բեթթափուա, Ափեկա, 54Քամմատա, Կարիաթ-Արբա, այսինքն՝ Քեբրոն, և Սիոր. ինը քաղաք և դրանց գյուղերը։ 55Մաոն, Կարմեղոս, Զիփ, Հետտա, 56Հեզրայել, Հեկդաամ, Զանով, 57Կային, Գաբաա և Թամնա. տասը քաղաք և դրանց գյուղերը։ 58Աղուղ, Բեթ-Սուր, Գեդոր, 59Մաարաթ, Բեթ-Անոթ և Ելթեկոն. վեց քաղաք և դրանց գյուղերը։ 60Կարիաթ-Բաաղ, այսինքն՝ Կարիաթարիմ և Ռաբբա. երկու քաղաքներ և դրանց գյուղերը։ 61Անապատում՝ Բեթ-Արաբա, Մադդին, Սեքաքա, 62Նեբսան, Աղի քաղաք և Ենգադդի. վեց քաղաք և դրանց գյուղերը։
63Բայց Հուդայի որդիները չկարողացան Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին հալածել։ Հեբուսացիները Հուդայի որդիների հետ Երուսաղեմում բնակվում են մինչև այսօր։
Currently Selected:
ՀԵՍՈՒ 15: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018