YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:35-40

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:35-40 ՆՎԱԱ

Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։ Բայց ես ասացի ձեզ, որ թեև ինձ տեսաք, սակայն չեք հավատում։ Նա, ում Հայրը ինձ տալիս է, կգա ինձ մոտ, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի, որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Ինձ ուղարկողի կամքն այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։ Այս է իմ Հոր կամքը. ով Որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան»։

Video for ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:35-40