YouVersion Logo
Search Icon

Հակոբոս 5:16-20

Հակոբոս 5:16-20 ՆՎԱԱ

Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Եղիան մեզ պես մարդ էր. նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չգա, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չեկավ։ Դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրն իր պտուղը բուսցրեց։ Եղբայրնե՛ր, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի, թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը մի հոգու մահից կփրկի և բազում մեղքերից կմաքրի։

Video for Հակոբոս 5:16-20