YouVersion Logo
Search Icon

Հակոբոս 1:5-8

Հակոբոս 1:5-8 ՆՎԱԱ

Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։