YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 52

52
Աստված փրկելու է Երուսաղեմը
1Զարթնի՛ր, զարթնի՛ր, հագի՛ր քո զորությունը, ո՛վ Սիոն, հագի՛ր քո շքեղ հանդերձները, ո՛վ Երուսաղեմ՝ սո՛ւրբ քաղաք, որովհետև այլևս քո մեջ չեն մտնելու անթլփատն ու անմաքուրը։ 2Թա՛փ տուր քեզ փոշուց, վե՛ր կաց, նստի՛ր, ո՛վ գերի Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապերը, ո՛վ Սիոնի գերի դուստր, 3քանզի այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և առանց փողի կփրկվեք»։ 4Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Առաջ իմ ժողովուրդն իջավ Եգիպտոս՝ այնտեղ պանդխտանալու, ապա ասորեստանցին առանց պատճառի ճնշեց նրան։ 5Եվ հիմա ի՞նչ ունեմ այստեղ անելու,- ասում է Տերը,- որովհետև զուր տեղը քշվեց իմ ժողովուրդը, նրա վրա իշխողները ողբում են,- ասում է Տերը,- և միշտ, ամեն օր հայհոյվում է իմ անունը։ 6Ուստի իմ ժողովուրդը պիտի գիտենա իմ անունը, ուստի այդ օրը նրանք կիմանան, որ ես նա եմ որ ասում է. “Ահա ես եմ”»։
7Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։ 8Ահա քո պահապանները բարձրացնում են իրենց ձայնը, նրանք միասին բարձրաձայն ցնծում են, որովհետև իրենց աչքերով#52.8 Կամ Երբ Տերը Սիոնը հետ դարձնի։ պիտի տեսնեն Տիրոջը, երբ նա վերադառնա Սիոն։ 9Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։ 10Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերում կտեսնեն մեր Աստծու փրկությունը։
11Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս ելեք այդտեղից, անմաքուր բանի մի՛ դիպեք, դո՛ւրս ելեք նրա միջից. մաքո՛ւր մնացեք, ո՛վ Տիրոջ սպասները կրողներ, 12որովհետև հապճեպ դուրս չպիտի ելնեք և ոչ էլ փախչելով պիտի գնաք, այլ Տերը պիտի գնա ձեր առջևից, և Իսրայելի Աստվածն է լինելու ձեր հետնապահը։
Տիրոջ ծառան պիտի բարձրանա
13Ահավասիկ իմ ծառան կբարգավաճի, կմեծանա, կբարձրացվի և հույժ կփառավորվի։ 14Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա (այնպե՜ս խաթարված էր նրա դեմքը և տարբերվում էր մարդու դեմքից, նաև նրա կերպարանքը՝ մարդու որդիների կերպարանքից), 15այնպես էլ նա պիտի զարմացնի բազում ազգերի։ Թագավորներն իրենց բերանը պիտի փակեն նրա պատճառով, որովհետև պիտի տեսնեն այն, ինչի մասին չի պատմվել իրենց, և ինչի մասին չեն լսել, նրանք կհասկանան։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 52: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in