YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 48:17-19

ԵՍԱՅԻ 48:17-19 ՆՎԱԱ

Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պետք է գնաս։ Երանի՜ ուշադիր լինեիր իմ հրամաններին. այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման. քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները՝ դրա հատիկների չափ. նրանց անունը չէր ջնջվի և չէր բնաջնջվի իմ առաջ»։