Եբրայեցիներին 11:6-10
Եբրայեցիներին 11:6-10 ՆՎԱԱ
Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։ Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։ Հավատով նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ՝ վրաններում բնակվելով Իսահակի և Հակոբի հետ, որոնք նույն խոստման ժառանգակիցներն էին։ Որովհետև սպասում էր հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչն Աստված է։