YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 4

4
Կայեն և Աբել
1Ադամը պառկեց#4.1 Եբր. ճանաչեց, որ նշանակում է հարաբերություն ունենալ։ իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. «Մարդ ստացա Տիրոջով#4.1 Կամ Տիրոջ համար։»։ 2Նա դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը՝ հողագործ։ 3Օրեր անցնելուց հետո Կայենը երկրի մրգերից ընծա մատուցեց Տիրոջը։ 4Աբելն էլ մատուցեց իր ոչխարների առաջնեկներից և դրանց պարարտներից։ Տերը նայեց Աբելին և նրա ընծային, 5բայց Կայենին և նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց։ 6Տերը Կայենին ասաց. «Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել։ 7Չէ՞ որ, եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դռանդ մոտ պառկած է, և նա քեզ է ցանկանում. բայց դու իշխի՛ր նրա վրա»։
8Կայենը խոսեց իր եղբոր՝ Աբելի հետ#4.8 Սամարական Հնգամատյանը, Յոթանասնիցը, ասորերենը, Վուլգատան և գրաբարն ավելացնում են՝ Արի դաշտ գնանք։, և երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր՝ Աբելի վրա և սպանեց նրան։ 9Տերն ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Նա պատասխանեց. «Չգիտեմ. մի՞թե ես եղբորս պահապանն եմ»։ 10Տերն ասաց. «Ի՞նչ ես արել. քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ։ 11Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։ 12Երբ մշակես հողը, նա այլևս իր արդյունքը չի տա քեզ. երկրի վրա աստանդական ու թափառական լինես»։ 13Կայենն ասաց Տիրոջը. «Իմ պատիժն ավելի է, քան կարելի է տանել։ 14Ահա այսօր ինձ արտաքսեցիր երկրից, և ես քո երեսից ծածկված կլինեմ և երկրի վրա աստանդական ու թափառական կլինեմ, և ով ինձ գտնի, կսպանի ինձ»։ 15Տերն ասաց նրան. «Ուրեմն ով որ սպանի Կայենին, յոթնապատիկ վրեժ կառնվի նրանից»։ Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ով որ նրան գտնի, չսպանի նրան։
Կայենի սերունդը
16Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և գնաց բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի արևելքում։ 17Կայենը պառկեց իր կնոջ հետ. նա հղիացավ և ծնեց Ենոքին։ Կայենը մի քաղաք կառուցեց և այդ քաղաքը կոչեց Ենոք՝ իր որդու անունով։ 18Ենոքը ծնեց Գայիրադին, Գայիրադը՝ Մայիելին, Մայիելը՝ Մաթուսայելին, Մաթուսայելը՝ Ղամեքին։ 19Ղամեքը երկու կին առավ իրեն. մեկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։ 20Ադդան ծնեց Հոբելին, որը վրանաբնակների և խաշնարածների հայրը եղավ։ 21Նրա եղբոր անունը Հոբալ էր, որը բոլոր քնարահարների և սրնգահարների հայրը եղավ։ 22Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Թոբել-Կայենի քույրն էր Նաաման։ 23Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային և Սելլային. «Լսե՛ք իմ ձայնը, ո՛վ Ղամեքի կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքին. ես մի մարդ սպանեցի ինձ վիրավորելու և մի երիտասարդ՝ ինձ հարվածելու համար։ 24Եթե Կայենի վրեժը յոթնապատիկ առնվի, ապա Ղամեքից՝ յոթանասուն և յոթ անգամ»։
Սեթ և Ենոս
25Ադամը կրկին պառկեց իր կնոջ հետ, և նա մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սեթ, որովհետև,- ասաց,- «Աստված ինձ մի ուրիշ զավակ տվեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը»։ 26Սեթին էլ մի որդի ծնվեց, և նրա անունը դրեց Ենոս։ Այն ժամանակ սկսեցին կանչել Տիրոջ անունը։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 4: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy