YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 31

31
Հակոբը փախչում է Լաբանից
1 Հակոբը լսեց Լաբանի որդիների խոսքերը, որ ասում էին. «Հակոբը մեր հոր ամբողջ ունեցածն առավ և այս ամբողջ հարստությունը մեր հոր ունեցվածքից ստացավ»։ 2Հակոբը տեսավ, որ Լաբանի երեսն առաջվա նման չէր#31.2 Եբր. երեկվա և նախանցյալ օրվա նման չէր։ իր հանդեպ։ 3Տերն ասաց Հակոբին. «Վերադարձի՛ր քո հայրերի երկիրն ու քո ազգականների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։
4Հակոբը մարդ ուղարկեց և Ռաքելին ու Լիային կանչեց դաշտ՝ իր հոտերի մոտ։ 5Եվ ասաց նրանց. «Ես ձեր հոր երեսից տեսնում եմ, որ ինձ հետ առաջվա պես չէ։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։ 6Դուք գիտեք, որ ես իմ ամբողջ ուժով ծառայեցի ձեր հորը, 7իսկ ձեր հայրն ինձ խաբեց և իմ վարձը տասն անգամ փոխեց. բայց Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վնասի։ 8Երբ նա ասում էր, թե՝ “Պիսակավորները քո վարձը լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակավոր էին ծնում, իսկ երբ ասում էր, թե՝ “Քո վարձը բծավորները լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները բծավոր էին ծնում։ 9Այսպես Աստված ձեր հոր հոտերն առավ և ինձ տվեց։ 10Այն ժամանակ, երբ ոչխարները տաքանում էին, աչքերս բարձրացրի և երազում տեսա, որ հոտերի հետ զուգավորվող նոխազները բծավոր, խայտաբղետ և գորշախայտ էին։ 11Աստծու հրեշտակը երազի մեջ ինձ ասաց. “Հակո՛բ”։ Ես ասացի. “Ահա ես այստեղ եմ”։ 12Նա ասաց. “Աչքերդ բարձրացրո՛ւ և նայի՛ր նոխազների հետ զուգավորվող հոտերին. բծավոր, խայտաբղետ և գորշագույն են. որովհետև տեսա ամենը, ինչ որ արեց քեզ Լաբանը։ 13Ես եմ Բեթելի Աստվածը, որտեղ հուշարձան օծեցիր և այնտեղ ուխտ արեցիր ինձ։ Այժմ վեր կաց գնա՛ այս երկրից և վերադարձի՛ր քո ծննդավայրը”»։
14Ռաքելն ու Լիան պատասխանեցին և ասացին նրան. «Մեր հոր տանը մեզ համար դեռ բաժին և ժառանգություն կա՞։ 15Մի՞թե նրա համար մենք օտարականներ չհամարվեցինք, քանի որ վաճառեց մեզ և մեր փողն էլ կերավ։ 16Դրա համար այն ամբողջ հարստությունը, որ Աստված առավ մեր հորից, մերն է և մեր զավակներինը։ Այժմ արա՛, ինչ որ Աստված ասել է քեզ»։ 17Հակոբը վեր կացավ և իր որդիներին ու կանանց նստեցրեց ուղտերի վրա։ 18Նա վերցրեց իր բոլոր անասուններն ու իր ամբողջ ունեցվածքը, որ ստացավ, իր սեփական անասունները, որ ստացավ Փադան-Արամում#31.18 Փադան-Արամն այսուհետև գործածվում է Միջագետք։, որպեսզի գնա Քանանի երկիրը՝ իր հայր Իսահակի մոտ։ 19Քանի որ Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։ 20Հակոբը ասորի Լաբանից ծածուկ փախավ, որովհետև չասաց նրան, թե փախչում է։ 21Այսպես փախավ նա՝ հետը վերցնելով իր ամբողջ ունեցածը։ Անցավ գետը և իր երեսը դարձրեց դեպի Գաղաադ լեռը։
22Երրորդ օրը Լաբանին հայտնեցին, թե Հակոբը փախել է։ 23Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին և նրա ետևից յոթ օրվա ճանապարհ գնաց և նրան հասավ Գաղաադ լեռան մոտ։ 24Աստված գիշերը երազում ասորի Լաբանի մոտ եկավ և ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ և ո՛չ վատ չխոսես»։ 25Լաբանը հասավ Հակոբին։ Հակոբն իր վրանը բացել էր լեռան վրա. Լաբանն էլ իր եղբայրների հետ Գաղաադ լեռան վրա վրան բացեց։
26Լաբանն ասաց Հակոբին. «Այդ ի՞նչ արեցիր. ինձանից ծածուկ փախար և իմ աղջիկներին քշեցիր սրով գերի առնվածների պես։ 27Ինչո՞ւ թաքցրիր և ինձանից գաղտնի փախար ու չիմացրիր ինձ, որպեսզի քեզ ճանապարհ դնեի ուրախությամբ ու երգերով, թմբուկներով ու քնարներով։ 28Թույլ չտվեցիր ինձ, որ համբուրեի որդիներիս ու աղջիկներիս։ Հիմա հիմարություն արեցիր։ 29Իմ ձեռքում ուժ կա ձեզ չարիք անելու համար, բայց ձեր հոր Աստվածը երեկ գիշեր ինձ հետ խոսեց՝ ասելով. “Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ չխոսես”։ 30Հիմա գնալը գնում ես, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը. բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածները»։ 31Հակոբը պատասխանեց և ասաց Լաբանին. «Նրա համար, որ վախեցա, քանի որ մտածեցի, թե միգուցե ինձանից խլես քո աղջիկներին։ 32Բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկի՛ր. ինչ որ լինի ինձ մոտ, վերցրո՛ւ քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։ 33Լաբանը մտավ Հակոբի վրանը, Լիայի վրանը և երկու աղախինների վրանը, բայց չգտավ։ Նա դուրս եկավ Լիայի վրանից և մտավ Ռաքելի վրանը։ 34Ռաքելը վերցրեց կուռքերը, դրանք դրեց ուղտի թամբի տակ և նստեց դրանց վրա։ Լաբանն ամբողջ վրանում փնտրեց, բայց չգտավ։ 35Նա ասաց իր հորը. «Թող իմ տերը չբարկանա, որ չեմ կարող վեր կենալ քո առաջ, որովհետև կանանց սովորական ամսականի մեջ եմ»։ Լաբանը փնտրեց, բայց կուռքերը չգտավ։
36Հակոբը բարկացավ և վիճեց Լաբանի հետ։ Հակոբը Լաբանին ասաց. «Ի՞նչ է իմ հանցանքը, ի՞նչ է իմ մեղքը, որ ընկել ես իմ ետևից։ 37Երբ իմ ամբողջ կահկարասին խառնեցիր, որևէ բան գտա՞ր քո տան բոլոր կարասիներից. դի՛ր այստեղ՝ իմ և քո հարազատների առաջ, և թող նրա՛նք դատ անեն մեր երկուսի միջև։ 38Ահա քսան տարի է, ինչ քեզ հետ էի, և քո ոչխարներն ու այծերը ձագ չվիժեցին, և քո հոտի խոյերը չկերա։ 39Գազանի պատառոտածը չբերեցի քեզ մոտ. ես էի քաշում վնասը. ցերեկով գողացվածը և գիշերով գողացվածը ինձնից էիր պահանջում։ 40Այսպես էի. ցերեկվա տաքը և գիշերվա ցուրտը մաշեցնում էին ինձ, և քունը փախել էր աչքերիցս։ 41Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ. տասնչորս տարի քո երկու աղջիկների համար և վեց տարի քո հոտերի համար, իսկ դու տասն անգամ փոխեցիր իմ վարձը։ 42Եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը և Իսահակի Երկյուղը ինձ հետ չլիներ, անպատճառ ինձ դատարկաձեռն ճանապարհ դրած կլինեիր։ Աստված տեսավ իմ տառապանքն ու իմ ձեռքի աշխատանքը և երեկ գիշեր հանդիմանեց քեզ»։
Համաձայնություն Հակոբի և Լաբանի միջև
43Լաբանը պատասխանեց և ասաց Հակոբին. «Այս աղջիկները իմ աղջիկներն են, այս որդիները իմ որդիներն են, այս հոտերը իմ հոտերն են, և այն ամենը, ինչ որ դու տեսնում ես, իմն է։ Եվ ի՞նչ անեմ այսօր իմ այս աղջիկներին կամ իրենց ծնած զավակներին։ 44Բայց հիմա եկ ես և դու ուխտ անենք, և իմ ու քո միջև վկայություն լինի»։ 45Եվ Հակոբը մի քար վերցրեց և այն կանգնեցրեց որպես հուշարձան։ 46Հակոբն իր հարազատներին ասաց. «Քարե՛ր հավաքեք»։ Նրանք քարեր վերցրին ու կույտ սարքեցին և այնտեղ՝ այդ կույտի մոտ, հաց կերան։ 47Լաբանը նրա անունը Եգար-Սահադութա#31.47 Արամեերեն՝ Վկայության կույտ։ դրեց, իսկ Հակոբը նրա անունը Գաղաադ#31.47 Եբր. Վկայության կույտ։ դրեց։ 48Լաբանն ասաց. «Այս քարակույտն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Դրա համար էլ նրա անունը Գաղաադ դրվեց. 49նաև Մասփա,#31.49 Դիտանոց։ որովհետև Լաբանն ասաց. «Տերը թող դիտի ինձ ու քեզ, երբ մենք բաժանվենք իրարից։ 50Եթե իմ աղջիկներին վշտացնես կամ եթե իմ աղջիկների վրա ուրիշ կանայք առնես, մեկը չկա մեզ հետ. տե՛ս, իմ ու քո միջև Աստվա՛ծ է վկա»։ 51Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս կույտը, ահա այս հուշարձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո միջև. 52վկա է այս կույտը, վկա է այս հուշարձանը, որ ես այս կույտից այն կողմ չանցնեմ ու չգամ դեպի քեզ, իսկ դու էլ այս կույտից և այս հուշարձանից չանցնես դեպի ինձ՝ չարիքի համար։ 53Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր՝ Իսահակի Երկյուղով երդում արեց։
54Հակոբը զոհեր մատուցեց այդ լեռան վրա և կանչեց իր հարազատներին, որ հաց ուտեն։ Եվ հաց կերան ու գիշերը լեռան վրա մնացին։ 55Լաբանը վաղ առավոտյան վեր կացավ, համբուրեց իր որդիներին ու աղջիկներին և օրհնեց նրանց։ Լաբանը վերադարձավ իր բնակավայրը։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 31: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in