YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 45

45
Հողաբաժիններ
1Երբ վիճակ գցեք երկիրն իբրև ժառանգություն բաժանելու համար, Տիրոջը մի սրբագործված նվեր պիտի առանձնացնեք հողից. երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, լայնությունը՝ տասը հազար։ Սա իր բոլոր սահմաններում շուրջբոլորը սուրբ պիտի լինի։ 2Սրանից սրբարանի համար պետք է լինի հինգ հարյուր կանգուն երկարությամբ, հինգ հարյուր լայնքով՝ քառակուսի, և նրա շուրջը՝ հիսուն կանգուն ազատ տարածք։ 3Եվ այս չափածից պիտի չափես քսանհինգ հազար կանգուն երկարություն և տասը հազար լայնություն։ Նրա մեջ պիտի լինի սրբարանը՝ ամենասուրբ վայրը։ 4Սա քահանաներինը պիտի լինի. հողի սուրբ բաժին պիտի լինի և պիտի լինի սրբարանին ծառայող քահանաներինը, որոնք մոտենում են Տիրոջը ծառայելու համար. հողից սուրբ պիտի լինի և նրանց տների վայրը պիտի լինի և մի սուրբ վայր սրբարանի համար։
5Քսանհինգ հազար կանգուն երկարությամբ և տասը հազար լայնությամբ՝ իբրև իրենց սեփականություն, պիտի լինի ղևտացիներինը, տաճարի ծառայողներին՝ քսան սենյակ։
6Եվ քաղաքին սեփականություն կտաք հինգ հազար կանգուն լայնությամբ և քսանհինգ հազար երկարությամբ, սուրբ բաժնի#45.6 Բռց. ընծայի։ կողքին. սա ամբողջ Իսրայելի տան համար պիտի լինի։
Իշխանի բաժինը
7Նաև իշխանին՝ սուրբ բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց և քաղաքի կալվածքի կողքին, արևմուտքից#45.7 Բռց. ծովի կողմից։ դեպի արևմուտք և արևելյան կողմից դեպի արևելք, երկարությամբ տարածքներից մեկի չափով արևմտյան սահմանից մինչև արևելյան սահմանը հողի։ 8Իսրայելում նրա կալվածքը սա կլինի, և իմ իշխաններն այլևս չեն կեղեքի իմ ժողովրդին, այլ հողը պիտի տան Իսրայելի տանը՝ նրանց ցեղերի համեմատ։
Կանոններ իշխանների համար
9Այսպես է ասում Տեր Աստված. «Բավական է ձեզ, ո՛վ Իսրայելի իշխաններ, հեռացրե՛ք բռնությունն ու կեղեքումը և իրավունք ու արդարությո՛ւն կատարեք, ձեր գույքազրկումը վերացրե՛ք իմ ժողովրդի վրայից»,- ասում է Տեր Աստված։ 10«Արդա՛ր կշռեք, արդար արդու և արդար մա՛ր ունեցեք։ 11Արդուն և մարը մեկ չափ լինեն, որպեսզի մարը քոռի մեկ տասներորդը պարունակի, և արդուն ևս՝ քոռի մեկ տասներորդը. նրա չափը քոռի համեմատ լինի։ 12Եվ սիկղը քսան գերահ պիտի լինի, ձեր մնասը՝ քսան սիկղ, քսանհինգ սիկղ և տասնհինգ սիկղ պիտի լինի։
13Սա է ձեր մատուցելու ընծան՝ մեկ քոռ ցորենից՝ մեկ վեցերորդ արդու և մեկ քոռ գարուց՝ մեկ վեցերորդ արդու։ 14Եվ յուղի կանոնը՝ մեկ մար յուղից՝ մեկ մարի տասներորդը յուրաքանչյուր քոռից, կամ տասը մարից, որ մեկ խոմեր է, որովհետև տասը մարը մեկ խոմեր է։ 15Եվ Իսրայելի ջրարբի արոտների հոտերից՝ մեկ ոչխար՝ երկու հարյուրից։ Սրանք պիտի մատուցեն իբրև հացի ընծա, ողջակեզ և խաղաղության զոհ, որպեսզի նրանց համար քավություն լինի»,- ասում է Տեր Աստված։ 16Երկրի ամբողջ ժողովուրդը պարտական է այս ընծան Իսրայելում իշխան եղողին։
17Եվ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին և Իսրայելի տան բոլոր հանդիսավոր տոներին իշխանը պիտի հայթայթի ողջակեզները, հացի ընծան և թափելու ընծաները. նա պետք է ընծայի մեղքի պատարագը, հացի ընծան, ողջակեզը և խաղաղության զոհերը՝ Իսրայելի տանը քավություն անելու համար։
Տոներ
18Այսպես է ասում Տեր Աստված. «Առաջին ամսվա առաջին օրն արջառներից մի անբիծ ցլի՛կ վերցրու և մեղքից մաքրի՛ր սրբարանը։ 19Եվ քահանան թող վերցնի մեղքի պատարագի արյունից և քսի տան դրանդիներին, զոհասեղանի շրջանակի չորս անկյուններին և ներքին գավիթի դարպասի սյուներին։ 20Եվ այսպես պիտի անես ամսի յոթին յուրաքանչյուր սխալված մարդու և միամիտի համար, և տան համա՛ր քավություն արեք։
21Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը ձեզ համար զատիկ կլինի, յոթ օր տոն. բաղարջ պիտի ուտվի։ 22Եվ այն օրը իշխանն իր համար և երկրի ամբողջ ժողովրդի համար մեկ ցլիկ պիտի մատուցի՝ իբրև մեղքի պատարագ։ 23Եվ տոնի յոթ օրերին Տիրոջը ողջակեզ պիտի մատուցի՝ յոթ ցլիկ և յոթ խոյ՝ անարատ, յոթ օրերից յուրաքանչյուր օրը, իսկ մեղքի պատարագ՝ այծերից՝ մի նոխազ՝ յուրաքանչյուր օրը։ 24Եվ մեկ արդու հացի ընծա պիտի մատուցվի մեկ ցլիկի համար, և մեկ արդու՝ մեկ խոյի համար, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուի համար։ 25Յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը՝ տոնի ժամանակ, այսպես պիտի արվի յոթ օր, թե՛ մեղքի պատարագը, թե՛ ողջակեզը, թե՛ հացի ընծան, թե՛ յուղը»։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 45: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in