YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 19

19
Տրտմության երգ
1«Դու ո՛ղբ բարձրացրու Իսրայելի իշխանավորների վրա և ասա՛. 2“Ի՞նչ է քո մայրը. մի մատակ առյուծ. պառկում է առույգ առյուծների մեջ ու իր կորյուններին մեծացնում։ 3Նա մեծացրեց իր կորյուններից մեկին, որ մի առույգ առյուծ դարձավ. սովորեց բզկտել, մարդ լափեց։ 4Եվ ազգերը լսեցին նրա մասին. նա բռնվեց նրանց փոսում, և նրան կարթերով տարան Եգիպտոսի երկիրը։ 5Երբ մայր առյուծը տեսավ, որ թուլացել է, անհույս էր սպասումը, այն ժամանակ իր կորյուններից մեկին առավ, առույգ առյուծ կարգեց նրան։ 6Նա քայլեց առյուծների մեջ, առույգ առյուծ դարձավ և սովորեց բզկտել ու մարդ լափեց։ 7Նա կործանեց նրանց ամրոցները#19.7 Կամ որբևայրիներին հափշտակեց։ և քանդեց նրանց քաղաքները. նրա մռնչյունի ձայնից ահաբեկվեցին երկիրն ու ամենը, որ նրանում է։ 8Եվ ազգեր ելան նրա դեմ շրջակա գավառներից և իրենց ցանցը տարածեցին նրա վրա, և նա բռնվեց նրանց փոսում։ 9Եվ նրան կարթերով դրեցին վանդակի մեջ ու տարան Բաբելոնի թագավորի մոտ. նրան բանտարկեցին բերդում, որպեսզի նրա ձայնն այլևս չլսվի Իսրայելի լեռների վրա։
10Մայրդ ջրերի վրա տնկված որթի պես է, ջրերի մոտ տնկված, պտղատու և ոստալի եղավ հորդառատ ջրերի պատճառով։ 11Նա ամուր ճյուղեր ուներ իշխանավորների մականների համար, և նրա հասակը տերևախիտ ճյուղերից վեր խոյացավ, ու նա երևաց իր բարձրությամբ, ճյուղերի առատությամբ։ 12Բայց նա զայրույթով խլվեց, գետնին գցվեց, և արևելյան քամին չորացրեց նրա պտուղը. կոտրատվեց ու չորացավ նրա զորավոր ճյուղը, կրակը լափեց այն։ 13Եվ հիմա անապատում է տնկվել, չոր ու ծարավ երկրում։ 14Կրակ դուրս եկավ նրա ոստերի բնից, կերավ նրա պտուղը, և նրա վրա զորավոր ճյուղ չմնաց իշխանավորի ցուպի համար։ Սա ողբ է և իբրև ողբ կլինի”»։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 19: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in