YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 1

1
Եզեկիելի առաջին տեսիլքը
Աստծու գահը
1Եվ երեսուներորդ տարվա չորրորդ ամսվա հինգերորդ օրը եղավ, երբ ես տարագիրների մեջ էի Քեբար գետի մոտ. երկինքը բացվեց, և ես տեսա Աստծու տեսիլքները։ 2Ամսի հինգին՝ Հովաքին թագավորի տարագրության հինգերորդ տարում, 3քաղդեացիների երկրում՝ Քեբար գետի մոտ, Տիրոջ խոսքը հասավ Բուզիի որդի Եզեկիել քահանային, և այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ։
4Եվ տեսա, որ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հյուսիսից, մեծ ամպ ու բորբոքվող կրակ, և մի պայծառություն նրա շուրջը, իսկ նրա միջից՝ հրափայլ պղնձի կերպարանքով մի բան կրակի միջից։ 5Եվ նրա մեջ կային չորս կենդանի էակների նմանություններ։ Եվ այս էր նրանց տեսքը. նրանք մարդու նմանություն ունեին։ 6Բայց ամեն մեկը չորս դեմք ուներ, և նրանցից ամեն մեկը չորս թև ուներ։ 7Նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթի#1.7 Բռց. ներբանի։ նման, և փայլում էին պսպղուն պղնձի պես։ 8Եվ նրանց չորս կողմերում՝ թևերի տակ, մարդու ձեռքեր կային, և չորսն էլ դեմքեր ու թևեր ունեին։ 9Մեկի թևերը կպած էին մյուսինին. երբ գնում էին, չէին դառնում. ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում։ 10Իսկ նրանց երեսները մարդու երեսի նման էին առջևում. չորսից յուրաքանչյուրն առյուծի դեմք ուներ աջ կողմում, և չորսից յուրաքանչյուրը եզի դեմք ուներ ձախ կողմում, և չորսից յուրաքանչյուրն արծվի դեմք ուներ հետևի կողմում։ Այսպիսին էին նրանց դեմքերը#1.10 Եբր. բռց. և նրանց դեմքերն ու թևերը։։ 11Եվ նրանց թևերը տարածված էին#1.11 Բռց. բաժանված էին։ վերևից. յուրաքանչյուրն ուներ երկու թև, որոնք միանում էին մյուսի թևերին, և երկուսով ծածկում էին իրենց մարմինները։ 12Եվ ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում, ուր հոգին գնալու լիներ, նրանք գնում էին. երբ գնում էին, չէին դառնում։ 13Իսկ կենդանի էակների նմանությունը, նրանց կերպարանքը վառվող կրակի ածուխի պես էր, ջահերի տեսքով։ Կրակը շրջում էր կենդանի էակների միջև. կրակը պայծառ էր, և կրակից շանթեր էին դուրս գալիս։ 14Եվ կենդանի էակները սուրում էին դեսուդեն փայլատակման նման։
15Եվ նայեցի կենդանի էակներին. ահա գետնի վրա#1.15 Գետնի վրա հաստատություն. երկնային գահի։ չորս երես ունեցող ամեն մի կենդանի էակի կողքին մի անիվ կար։ 16Անիվների տեսքը և նրանց շինվածքը ոսկեքարի պես էր, և այն չորսն էլ մի նմանություն ունեին. նրանց տեսքն ու շինվածքը կարծես անիվն անիվի մեջ լիներ։ 17Երբ գնում էին, դեպի իրենց չորս կողմը գնալիս չէին դառնում։ 18Նրանց շրջանակները բարձր էին և ահեղ, և նրանց չորսի շրջանակների շուրջբոլորը լիքն էին աչքերով։ 19Եվ կենդանի էակների գնալու ժամանակ անիվները գնում էին նրանց կողքով, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները ևս բարձրանում էին։ 20Հոգին որ կողմը գնար, նրանք գնում էին, և անիվները բարձրանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։ 21Երբ կենդանի էակները գնում էին, անիվները գնում էին, և երբ կենդանի էակները կանգնում էին, անիվները կանգնում էին, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները բարձրանում էին նրանց կողքին, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։ 22Կենդանի էակների գլուխների վրա հաստատության#1.22 Գետնի վրա հաստատություն. երկնային գահի։ նման մի բան կար՝ շլացնող բյուրեղի նման տարածված նրանց գլուխներից վերև#1.22 Հմմտ. Ելք 24.10։։ 23Եվ հաստատության տակ նրանց թևերը դեպի իրար էին տարածվում. և ամեն մի կենդանի էակ երկու թևեր ուներ, որոնցով ծածկում էին իրենց մարմինները։ 24Երբ կենդանի էակները շարժվում էին, ես նրանց թևերի ձայնը լսեցի հորդառատ ջրերի աղմուկի պես, Ամենակարողի ձայնի նման, ժխորի ձայնի նման, բանակի աղմուկի պես. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։ 25Եվ այն հաստատության վերևից, որ նրանց գլխի վրա էր, մի ձայն եղավ. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։
26Եվ այն հաստատությունից վեր, որ նրանց գլխի վրա էր, շափյուղա քարի տեսքով գահի մի նմանություն կար, և այդ գահի նմանության վերևում մարդու տեսքով մի նմանություն կար։ 27Եվ այնտեղից վերև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա, որ հրափայլ պղնձի տեսք ուներ, իսկ այնտեղից ներքև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա կրակի նմանություն և նրա շուրջբոլորը՝ պայծառություն։ 28Ծիածանի տեսքի նման, որ անձրևի օրը լինում է մի ամպի մեջ, այնպես էր շրջապատող պայծառության տեսքը շուրջբոլորը։ Սա Տիրոջ փառքի կերպարանքի տեսքն էր. երբ ես տեսա, վայր ընկա երեսիս վրա։ Ու մի խոսողի ձայն լսեցի։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 1: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy