ԺՈՂՈՎՈՂ 10
10
1Սատկած ճանճերը գարշահոտ են դարձնում յուղագործի հոտավետ յուղը, նույնպես էլ մի փոքր անմտությունն ավելի ծանր է, քան իմաստությունն ու փառքը։
2Իմաստունի սիրտն իր աջ կողմում է, իսկ անմիտի սիրտը՝ իր ձախ կողմում։
3Նույնիսկ ճանապարհով գնալիս անխելքը պակասամիտ է և բոլորին կասի, որ ինքն անխելք է։
4Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում.
5Մի չարիք էլ կա, որ տեսա արեգակի տակ. այն սխալմունքի նման, որ իշխանից է դուրս գալիս։
6Հիմարությունը շատ բարձր տեղերում է դրվում, իսկ հարուստները ցածր տեղում են նստում։
7Ստրուկների տեսա ձիերի վրա և իշխանների, որ ստրուկների պես քայլում էին երկրի վրա։
8Ով որ փոս է փորում, ինքը կընկնի մեջը, և ցանկապատ քանդողին օձը կկծի։
9Քարհանը քարերով կվնասվի. փայտահատը փայտից#10.9 Բռց. փայտ ճեղքող։ կվտանգվի։
10Եթե կացինը բթացել է, և նա չսրի բերանը, այն ժամանակ պետք է ավելացնի ուժը։ Իմաստության օգուտը հաջողությունն է։
11Եթե օձը խայթի մինչև թովելը, ուրեմն թովիչն օգուտ չունի։
12Իմաստունի բերանի խոսքերը շնորհալի են, բայց անմիտը կործանվում է իր խոսքերից։
13Նրա բերանի խոսքերի սկիզբն անխելքություն է, և նրա խոսքերի վերջը՝ չար խենթություն։
14Եվ անմիտը կշատացնի խոսքերը. մարդը չգիտի, թե ի՛նչ է լինելու. թե իրենից հետո ի՛նչ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան։
15Անմիտների աշխատանքն իրենց կհոգնեցնի, նույնիսկ չգիտեն քաղաքի ճամփան։
16Վա՜յ քեզ, երկի՛ր, որ թագավորդ մանուկ է, և որ իշխաններդ վաղ առավոտից հացկերույթի են։
17Երանի՜ քեզ, երկի՛ր, որ թագավորդ ազնվազարմ է, և որ իշխաններդ ուտում են իր ժամանակին՝ ուժի համար և ոչ թե վայելքի#10.17 Բռց. գինովության։ համար։
18Ծուլությունից տանիքի գերանները փուլ կգան, և ձեռքերի անգործությունից տունը կկաթի։
19Հացկերույթն ուրախանալու համար են անում, և գինին զվարթացնում է կյանքը, իսկ դրամը տալիս է ամեն բանի պատասխանը։
20Քո մտքում անգամ մի՛ անիծիր թագավորին և քո ննջարանում մի՛ անիծիր հարուստին, որովհետև երկնքի թռչունը ձայնը կտանի, ու թևավորը խոսքը կպատմի։
Currently Selected:
ԺՈՂՈՎՈՂ 10: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018