YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 6:5-9

Բ ՕՐԵՆՔ 6:5-9 ՆՎԱԱ

Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ ուժով։ Այս խոսքերը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, քո սրտում լինեն։ Դրանք կրկին սովորեցրո՛ւ քո որդիներին, խոսի՛ր դրանց մասին քո տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։ Դրանք որպես նշան կապի՛ր քո ձեռքին, դրանք ճակատանոց թող լինեն քո աչքերի միջև։ Դրանք նաև գրի՛ր քո տան դրանդիների վրա և քո դռների վրա։