YouVersion Logo
Search Icon

Կողոսացիներին 4:2-6

Կողոսացիներին 4:2-6 ՆՎԱԱ

Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ։ Մեզ համա՛ր էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը՝ Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ, որպեսզի հայտնեմ այն՝ խոսելով, ինչպես արժան է։ Ոչ քրիստոնյաների հետ իմաստությա՛մբ վարվեք՝ առիթն օգտագործելով։ Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։