ԱՄՈՎՍ 8
8
Կողովի տեսիլքը
1Տեր Աստված այսպես ցույց տվեց ինձ. և ահա մի կողով ամառային պտուղ։ 2Եվ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Մի կողով ամառային պտուղ»։ Եվ Տերն ինձ ասաց. «Իմ Իսրայել ժողովրդի վախճանը հասել է, նրանց այլևս չեմ խնայելու#8.2 Բռց. մոտով անցնելու։։ 3Եվ այդ օրը տաճարի երգերը ողբասացություն պիտի լինեն,- ասում է Տեր Աստված,- դիակները կլինեն բազմաթիվ, ամեն տեղ նետված. լռությո՜ւն»։
Իսրայելի դատավճիռը
4Լսե՛ք այս, ո՛վ դուք, որ կարիքավորներին կոխկռտում եք և երկրի աղքատներին կործանում եք, 5որ ասում եք. «Ամսագլուխը ե՞րբ պիտի անցնի, որպեսզի հացահատիկ վաճառենք, և Շաբաթը, որպեսզի ցորեն հանենք ծախելու, արդուն փոքրացնենք և սիկղը մեծացնենք և խարդախությամբ նենգենք կշեռքները։ 6Որ արծաթով գնենք կարիքավորներին և տնանկներին՝ մի զույգ կոշիկով և ցորենի խոտանը վաճառենք»։ 7Տերը Հակոբի վայելչությամբ երդվեց. «Նրանց բոլոր արարքները երբևէ չեմ մոռանալու։ 8Մի՞թե սրա համար երկիրը չի դղրդալու, և չեն սգալու նրա մեջ բոլոր բնակվողները. այո, այն ամբողջությամբ պիտի բարձրանա Նեղոսի պես և պիտի խռնվի ու իջնի Եգիպտոսի Նեղոսի պես»։ 9«Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- արևը մայր եմ մտցնելու կեսօրին և լույս օրով խավարեցնելու եմ երկիրը։ 10Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։
11«Ահա գալիս են օրերը,- ասում է Տեր Աստված,- երբ սով պիտի ուղարկեմ երկրի վրա. ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու։ 12Եվ պիտի թափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևելք, և նրանք պիտի դեսուդեն ման գան Տիրոջ խոսքը փնտրելու համար և չպիտի գտնեն։ 13Այդ օրը գեղեցիկ կույսերը և երիտասարդները պիտի նվաղեն ծարավից։ 14Նրանք, որ երդվում են Սամարիայի հանցանքով և ասում. “Կենդանի է քո աստվածը, ո՛վ Դան, և կենդանի է Բերսաբեեի ճանապարհը”։ Նրանք պիտի ընկնեն և այլևս վեր չկենան»։
Currently Selected:
ԱՄՈՎՍ 8: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018