Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսով է, Տիմոթեոսին՝ սիրելի որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։ Երախտապարտ եմ Աստծուն, որին պաշտում եմ մաքուր խղճով, ինչպես նախնիներիցս ի վեր, որ իմ աղոթքներում գիշեր ու զօր անդադար հիշում եմ քեզ, ցանկանում եմ քեզ տեսնել՝ հիշելով քո արտասուքները, որպեսզի ուրախությամբ լցվեմ։ Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։ Այդ պատճառով քեզ հիշեցնում եմ, որ վերակենդանացնես Աստծու շնորհը, որ քո մեջ է ձեռնադրության միջոցով։ Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։
Share
Read Բ Տիմոթեոսին 1
Save verses, read offline, watch teaching clips, and more!
YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy
Home
Bible
Plans
Videos