Բ Թեսաղոնիկեցիներին 2:8-12
Բ Թեսաղոնիկեցիներին 2:8-12 ՆՎԱԱ
Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է՝ ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով և ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են՝ փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։