YouVersion Logo
Search Icon

Բ Թեսաղոնիկեցիներին 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ մեր Հայր Աստծով ու Տեր Հիսուս Քրիստոսով. 2շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։
Դատաստան Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ
3Եղբայրնե՛ր, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերն ավելի է շատանում միմյանց հանդեպ։ 4Այնպես որ մենք Աստծու եկեղեցիներում ձեզանով պարծենում ենք ձեր համբերության ու հավատի համար ձեր բոլոր հալածանքների և նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։ 5Դա Աստծու արդար դատաստանի նշանն է, որպեսզի դուք Աստծու արքայությանն արժանի լինեք, որի համար էլ չարչարվում եք։ 6Քանի որ արդար է Աստծու առաջ ձեզ նեղություն պատճառողներին հատուցել նեղությամբ, 7իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ 8բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսի Ավետարանին չեն հնազանդվում. 9նրանք պատիժ կկրեն՝ հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու նրա փառավոր զորությունից 10այն օրը, երբ գա փառավորվելու իր սրբերի և հիացմունքի արժանանալու բոլոր հավատացյալների մեջ, որովհետև մեր վկայությունը կհաստատվի ձեր մեջ այդ օրը։ 11Ահա թե ինչու ձեզ համար ամեն ժամ աղոթում ենք, որ մեր Աստվածը ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը և իր զորությամբ իրագործի ձեր բոլոր բարի ցանկություններն ու այն գործը, որ ծնում է հավատը, 12որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզանով փառավորվի, դուք էլ՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy