YouVersion Logo
Search Icon

Ա Տիմոթեոսին 2:1-6

Ա Տիմոթեոսին 2:1-6 ՆՎԱԱ

Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար, թագավորների ու բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք, որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծու առաջ, որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության ճանաչմանը հասնեն։ Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը, որն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց։ Այդպիսին է վկայությունը, որ եղավ իր ժամանակներում

Video for Ա Տիմոթեոսին 2:1-6