Ա Թեսաղոնիկեցիներին 5:3-6
Ա Թեսաղոնիկեցիներին 5:3-6 ՆՎԱԱ
Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը՝ հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու։ Իսկ դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։ Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ. գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք։