YouVersion Logo
Search Icon

Ա Կորնթացիներին 13:4-13

Ա Կորնթացիներին 13:4-13 ՆՎԱԱ

Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։ Քանզի մասամբ գիտենք և մասամբ ենք մարգարեանում։ Բայց երբ կատարյալը գա, այն, ինչ մասամբ է, կանհետանա։ Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի։ Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։ Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է։