Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 3
3
Դավիթ թագավորի որդիները
1Սրանք էին Դավթի որդիները, որոնք ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամնոնը՝ հեզրայելացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիելը՝ կարմելացի Աբիգեայից, 2երրորդը՝ Աբիսողոմը՝ Գեսուրի թագավոր Թոլմիի դուստր Մաաքայի որդին, չորրորդը՝ Ադոնիան՝ Ագգիթի որդին, 3հինգերորդը՝ Սափատիան՝ Աբիտալից, և վեցերորդը՝ Հեթրամը՝ իր Եգլա կնոջից։ 4Այս վեցը նրա համար ծնվեցին Քեբրոնում։ Դավիթն այնտեղ թագավորեց յոթ տարի և վեց ամիս, իսկ երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում։ 5Երուսաղեմում նրա համար ծնվեցին Սամաան, Սոբաբը, Նաթանը և Սողոմոնը. այս չորսը ծնվեցին Ամիելի աղջիկ Բերսաբեեից։ 6Նաև Հաբաարը, Եղիսաման, Եղիփաղետը, 7Նոքան, Նափեկը, Հափիեն, 8Եղիսաման, Եղիադան և Եղիփաղետը՝ այս ինը։ 9Սրանք բոլորը Դավթի որդիներն էին, բացի հարճերի որդիներից և սրանց քույր Թամարից։
Սողոմոն թագավորի սերունդը
10Սողոմոնի որդին էր Ռոբովամը, նրա որդին՝ Աբիան, նրա որդին՝ Ասան, նրա որդին՝ Հոսափատը, 11նրա որդին՝ Հովրամը, նրա որդին՝ Օքոզիան, նրա որդին՝ Հովասը, 12նրա որդին՝ Ամասիան, նրա որդին՝ Ազարիան, նրա որդին՝ Հովաթամը, 13նրա որդին՝ Աքազը, նրա որդին՝ Եզեկիան, նրա որդին՝ Մանասեն, 14նրա որդին՝ Ամոնը, նրա որդին՝ Հովսիան։ 15Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հոհանան, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Սեղղում։ 16Հովակիմի որդիները՝ Հեքոնիա և Սեդեկիա։ 17Հեքոնիայի որդիները՝ Ասիր, նրա որդիները՝ Սաղաթիել, 18Մաղքիրամ, Փադայիա, Սանեսար, Հեկամիա, Օսամա և Նադաբիա։ 19Փադայիայի որդիները՝ Զորաբաբել և Սիմեի։ Զորաբաբելի որդիները՝ Մեսուղամ, Անանիա, և սրանց քույրը՝ Սաղոմիթ. 20ապա նաև՝ Ասուբա, Ոհող, Բարաքիա, Ասադիա և Հոսաբհեսեդ՝ այս հինգը։ 21Անանիայի որդիները՝ Փաղատիա և Եսայիա, նաև Հռափայիայի որդիները, Ոռնայի որդիները, Աբդիայի որդիները, Սեքենիայի որդիները։ 22Սեքենիայի որդիները՝ Սեմայիա, Սեմայիայի որդիները՝ Քետտուս, Իգաղ, Բերիա, Նաարիա և Սափատ՝ այս վեցը։ 23Նաարիայի որդիները՝ Եղիովենայի, Եզեկիա և Եզրիկամ՝ այս երեքը։ 24Եղիովենայիի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փաղայիա, Ակկուր, Հոհանան, Դաղայիա և Անանի՝ այս յոթը։
Currently Selected:
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 3: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018