YouVersion Logo
Search Icon

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 25

25
Տաճարի երաժիշտները
1Դավիթն ու զորքի հրամանատարները պաշտամունքի համար առանձնացրին Ասափի, Եմանի և Իդիթունի որդիներից ոմանց, որ մարգարեանում էին քնարներով, տավիղներով և ծնծղաներով։ Այս գործը կատարող մարդկանց թիվը, ըստ իրենց պաշտոնի, հետևյալն էր. 2Ասափի որդիներից՝ Զաքար, Հովսեփ, Նաթանիա և Ասարելա. Ասափի որդիները լինում էին Ասափի հսկողության տակ, որը մարգարեանում էր թագավորի հրահանգով։ 3Իդիթունից՝ Իդիթունի վեց որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա ու Մատաթիա, լինում էին իրենց հոր՝ Իդիթունի հսկողության տակ, որը քնարով մարգարեանում էր՝ Տիրոջը գոհություն և օրհնություն երգելով։ 4Եմանից՝ Եմանի որդիները՝ Բոկքիա, Մաթանիա, Օզիել, Սուբայել, Հերիմոթ, Անանիա, Անանի, Եղիաթա, Գեթողաթի, Ռոմամիթիեզեր, Հեսբակասա, Մեղեթի, Հոթիր, Մազիոթ։ 5Սրանք բոլորը Եմանի որդիներն էին, որը թագավորի տեսանողն էր Աստծու խոսքը հայտնելու և նրա փառքը բարձրացնելու համար։ Աստված Եմանին տասնչորս տղա և երեք աղջիկ էր տվել։ 6Սրանք բոլորն իրենց հոր հսկողության ներքո Տիրոջ տան երգերն էին երգում ծնծղաներով, տավիղներով ու քնարներով Աստծու տան մեջ։ Ասափը, Իդիթունն ու Եմանը թագավորի հսկողության տակ էին։ 7Սրանք իրենց եղբայրներով հանդերձ, որոնք վարժվել էին Տիրոջ համար երգեր կատարելու, երկու հարյուր ութսունութ հոգի էին՝ բոլորն էլ բանիմաց մարդիկ։
8Իրենց պաշտոնի կատարման կարգի համար վիճակ գցեցին թե՛ փոքրն ու մեծը, թե՛ վարպետն ու աշակերտը հավասարապես։ 9Առաջին վիճակը ելավ Ասափին՝ Հովսեփի համար, երկրորդը՝ Գոդողիային. ինքը, իր եղբայրներն ու իր որդիները՝ ընդամենը տասներկու հոգի. 10երրորդը՝ Զաքուրին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 11չորրորդը՝ Եզրիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 12հինգերորդը՝ Նաթանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 13վեցերորդը՝ Բոկքիային. իր որդիներն ու իր եղբայրները՝ տասներկու հոգի. 14յոթերորդը՝ Հեսարելային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 15ութերորդը՝ Եսայիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 16իններորդը՝ Մաթանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 17տասներորդը՝ Սեմեիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 18տասնմեկերորդը՝ Ազարիելին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 19տասներկուերորդը՝ Ասաբիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 20տասներեքերորդը՝ Սուբայելին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 21տասնչորսերորդը՝ Մատաթիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 22տասնհինգերորդը՝ Հերիմոթին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 23տասնվեցերորդը՝ Անանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 24տասնյոթերորդը՝ Հեսբակասին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 25տասնութերորդը՝ Անանիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 26տասնիններորդը՝ Մեղեթիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 27քսաներորդը՝ Եղիաթային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 28քսանմեկերորդը՝ Հոթերին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 29քսաներկուերորդը՝ Գեդողաթիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 30քսաներեքերորդը՝ Մազիոթին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի. 31քսանչորսերորդը՝ Ռոմամթիեզերին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in