1
Հռոմեացիներին 12:2
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
Compare
Explore Հռոմեացիներին 12:2
2
Հռոմեացիներին 12:1
Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Explore Հռոմեացիներին 12:1
3
Հռոմեացիներին 12:12
Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։
Explore Հռոմեացիներին 12:12
4
Հռոմեացիներին 12:21
Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին։
Explore Հռոմեացիներին 12:21
5
Հռոմեացիներին 12:10
Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։
Explore Հռոմեացիներին 12:10
6
Հռոմեացիներին 12:9
թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։
Explore Հռոմեացիներին 12:9
7
Հռոմեացիներին 12:18
Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։
Explore Հռոմեացիներին 12:18
8
Հռոմեացիներին 12:19
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» ,- ասում է Տերը։
Explore Հռոմեացիներին 12:19
9
Հռոմեացիներին 12:11
Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։
Explore Հռոմեացիներին 12:11
10
Հռոմեացիներին 12:3
Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։
Explore Հռոմեացիներին 12:3
11
Հռոմեացիներին 12:17
Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։
Explore Հռոմեացիներին 12:17
12
Հռոմեացիներին 12:16
Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։
Explore Հռոմեացիներին 12:16
13
Հռոմեացիներին 12:20
Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես» ։
Explore Հռոմեացիներին 12:20
14
Հռոմեացիներին 12:14-15
Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։
Explore Հռոմեացիներին 12:14-15
15
Հռոմեացիներին 12:13
Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։
Explore Հռոմեացիներին 12:13
16
Հռոմեացիներին 12:4-5
Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։
Explore Հռոմեացիներին 12:4-5
Home
Bible
Plans
Videos