Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները.
Իմաստություն և խրատ գիտենալու և հանճարի խոսքերը ըմբռնելու համար,
Ուշիմության խրատը՝ արդարություն, իրավունք և ուղղամտություն ընդունելու համար.
Միամիտներին խորագիտություն տալու համար, երիտասարդին՝ գիտություն և խելամտություն։