Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այստեղից քեզ ցա՛ծ գցիր, որովհետև գրված է.
"Քեզ համար իր հրեշտակներին կհրամայի,
որ քեզ պահեն,
որ քեզ ձեռքերի վրա վերցնեն,
որպեսզի ոտքդ երբեք քարի չդիպչի" (Սաղ. 91.11-12)»։
Հիսուսը նրան ասաց. «Ասված է.
"Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ փորձիր" »։