Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ դեռ փարավոնը Գազան չզարկած։ Տերն այսպես է ասում. «Ահա ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում և պիտի հեղեղեն երկիրն ու ինչ որ լցնում է այն, քաղաքն ու նրա բնակիչներին. մարդիկ պիտի աղաղակեն, և երկրի բոլոր բնակիչները պիտի ողբան։