1
ԵՍԱՅԻ 9:6
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։
Compare
Explore ԵՍԱՅԻ 9:6
2
ԵՍԱՅԻ 9:2
Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։
Explore ԵՍԱՅԻ 9:2
3
ԵՍԱՅԻ 9:7
Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։
Explore ԵՍԱՅԻ 9:7
4
ԵՍԱՅԻ 9:5
Որովհետև ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում, և արյունաթաթախ հագուստը պիտի կրակը նետվեն և հրո ճարակ դառնան։
Explore ԵՍԱՅԻ 9:5
5
ԵՍԱՅԻ 9:1
Սակայն խավար չի լինի նրանց համար, որոնք նեղության մեջ էին։ Անցյալ ժամանակներում նա անարգեց Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, բայց գալիք ժամանակներում փառավոր պիտի դարձնի ծովի ճանապարհը, Հորդանան գետի մյուս կողմում գտնվող երկիրը՝ հեթանոսների Գալիլեան։
Explore ԵՍԱՅԻ 9:1
6
ԵՍԱՅԻ 9:3
Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում ավար բաժանելիս
Explore ԵՍԱՅԻ 9:3
7
ԵՍԱՅԻ 9:4
որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։
Explore ԵՍԱՅԻ 9:4
Home
Bible
Plans
Videos