1
ԵՍԱՅԻ 43:19
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Մի՞թե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում և գետեր՝ անապատում։
Compare
Explore ԵՍԱՅԻ 43:19
2
ԵՍԱՅԻ 43:2
Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի
Explore ԵՍԱՅԻ 43:2
3
ԵՍԱՅԻ 43:18
«Նախկին բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտածեք։
Explore ԵՍԱՅԻ 43:18
4
ԵՍԱՅԻ 43:1
Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։
Explore ԵՍԱՅԻ 43:1
5
ԵՍԱՅԻ 43:4
որովհետև դու թանկագին ես իմ աչքին. պատիվ գտար, և ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն և ժողովուրդներ՝ քո հոգու փոխարեն։
Explore ԵՍԱՅԻ 43:4
6
ԵՍԱՅԻ 43:3
որովհետև ես՝ Տերը, քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը. ես Եգիպտոսը տվել եմ քեզ համար որպես փրկագին, Եթովպիան և Սաբան տվել եմ քո փոխարեն
Explore ԵՍԱՅԻ 43:3
7
ԵՍԱՅԻ 43:5
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ։
Explore ԵՍԱՅԻ 43:5
8
ԵՍԱՅԻ 43:25
Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը։
Explore ԵՍԱՅԻ 43:25
9
ԵՍԱՅԻ 43:10
Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- և իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք, հավատաք ինձ և հասկանաք, որ ե՛ս եմ նա։ Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու։
Explore ԵՍԱՅԻ 43:10
10
ԵՍԱՅԻ 43:11
Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա։
Explore ԵՍԱՅԻ 43:11
11
ԵՍԱՅԻ 43:13
Նաև վաղուց ես եմ նա. չկա մեկը, որ ազատում է իմ ձեռքից. ես որ գործեմ, ո՞վ կարող է այն խափանել»։
Explore ԵՍԱՅԻ 43:13
12
ԵՍԱՅԻ 43:20-21
Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, աղվեսներն ու ջայլամները, որովհետև ջուր պիտի հոսեցնեմ ամայի տեղերում, գետեր՝ անապատում՝ իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։ Այն ժողովուրդը, որին ես կազմել եմ ինձ համար, իմ գովաբանությունը կպատմի։
Explore ԵՍԱՅԻ 43:20-21
13
ԵՍԱՅԻ 43:6-7
Հյուսիսին կասեմ՝ “Հանձնի՛ր”, և հարավին. “Մի՛ արգելափակիր, բե՛ր իմ որդիներին հեռվից և իմ դուստրերին՝ երկրի ծայրերից, բոլոր նրանց, որոնք կոչվում են իմ անունով, և որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց”»։
Explore ԵՍԱՅԻ 43:6-7
14
ԵՍԱՅԻ 43:16-17
Այսպես է ասում Տերը, որ ծովում ճանապարհ է բացում, հորդ ջրերի մեջ՝ ուղի, նա, որ դուրս է բերում մարտակառք ու ձի, զորքեր ու զինուժ։ Նրանք միասին կպառկեն, բայց վեր չեն կենա, պատրույգի պես կհանգչեն նրանք ու կշիջեն։
Explore ԵՍԱՅԻ 43:16-17
15
ԵՍԱՅԻ 43:15
Ես եմ Տերը՝ ձեր Սուրբը, Իսրայելի Ստեղծողը, ձեր Թագավորը»։
Explore ԵՍԱՅԻ 43:15
Home
Bible
Plans
Videos