Փարավոնը խոսեց Հովսեփի հետ՝ ասելով. «Քո հայրն ու եղբայրները եկել են քեզ մոտ։ Եգիպտոսի երկիրը քո առջև է. բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին երկրի ամենալավ մասում։ Թող բնակվեն Գեսեմի երկրում։ Եթե գիտես, որ նրանց մեջ կան կարող մարդիկ, իմ հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր նրանց»։