Եվ ձեզ տանելու եմ այն երկիրը, որի համար բարձրացրի իմ ձեռքը և երդվեցի, որ այն տամ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն, ես՝ Տերը”»։ Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք հոգու հուսահատության և ծանր աշխատանքի պատճառով չլսեցին Մովսեսին։