1
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:9
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ երբ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզնից վեր չեմ առնվել»։ Եղիսեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»։
Compare
Explore Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:9
2
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:11
Մինչ նրանք գնում էին և գնալով խոսում, ահա հրեղեն մի կառք և հրեղեն ձիեր բաժանեցին նրանց երկուսին. և Եղիան մրրիկով վեր ելավ երկինք։
Explore Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:11
3
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:10
Եվ նա ասաց. «Դժվար բան խնդրեցիր. եթե քեզնից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի»։
Explore Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:10
4
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:14
Եվ վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, զարկեց ջրին և ասաց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը». զարկեց ջրին, և ջրերը բաժանվեցին այս կողմ ու այն կողմ, և Եղիսեն անցավ։
Explore Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:14
5
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:12
Իսկ Եղիսեն նայում էր և կանչում. «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայելի կառքերը և նրա ձիավորները». և այլևս չտեսավ նրան, բռնեց իր հանդերձներից, պատռեց դրանք և երկու կտոր արեց։
Explore Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:12
6
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:8
Եղիան վերցրեց իր վերարկուն, ծալեց և զարկեց ջրին. ջուրը բաժանվեց այս կողմ ու այն կողմ, և երկուսն էլ անցան ցամաքով։
Explore Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:8
7
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1
Եվ երբ Տերը Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, այդ ժամանակ Եղիան և Եղիսեն գնացին Գաղգաղայից։
Explore Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1
YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy
Home
Bible
Plans
Videos