Եվ պարող կանայք բացականչելով երգում էին և ասում.
«Սավուղը զարկեց իր հազարավորներին,
Դավիթը՝ իր բյուրավորներին»։
Սավուղը շատ բարկացավ և դժգոհեց այս խոսքի համար ու ասաց. «Բյուրավորները Դավթին տվին, իսկ ինձ տվին հազարավորները. և հիմա միայն թագավորությունն է մնում նրան տալու»։